Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագահը պետք է ասի՝ ձեռքներդ քաշեք մարդկանց ջեբերից» (տեսանյութ)

Հասարակություն
bnakichner

Գեւորգ Չաուշի 37 շենքի խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի առջեւ։Դատարանի որոշմամբ նշյալ հասցեի խնդրահարույց բնակարանների վրայից կալանքը կարող է հանվել։ Բնակիչները մտավախություն ունեն, որ եթե կալանքը հանվի, ապա իրենց բնակարանները կվաճառվեն այլ անձանց։ Նրանց վերջին հույսը Սերժ Սարգսյանն է. «Սա Ղարաբաղի հարցը չէ, սա շատ հեշտ լուծվող հարց է, որը կարող է նախագահը գոնե մի անգամ ձեռքը խփի սեղանին ու իր կողքի թալանչիներին ասի՝ ձեռքներդ քաշեք այդ մարդկանց ջեբերից։ Եթե մեր նախագահն էլ իրավասու չէ այս հարցը լուծել, ուրեմն պետք է դիմենք ուրիշ երկրների նախագահներին ու հեռանանք այստեղից։ Ուզում ենք իմանալ՝ էս երկիրը նախագահ ունի՞, թե՞ չէ։ Կարո՞ղ է մի հատ չնչին հարց լուծել, իր կողքի մանկլավիկներին ասել՝ ժողովրդի ջեբից դուրս եկեք», - մեզ հետ զրույցում ասաց տուժող բնակիչ Գրիշա Մկրտչյանի ներկայացուցիչ Մովսես Մովսեսյանը։ Մեկ այլ քաղաքացի Արուսյակ Վանյանը, ով նույնպես բնակարան է ձեռք բերել այս հասցեում կառուցվելիք շենքում, նշեց թե իրենց գործը հասել է տարբեր ատյաններ, սակայն յուրաքանչյուր ատյան պարզապես արտատպում է նախորդի որոշումը։ «Բոլորը փախնում են, ես ճարահատյալ եմ մնացել, բայց այն աստիճանի հիասթափված եմ, որ մի շանս ունենամ՝ ես էլ կփախնեմ, որ փրկվեմ այս երկրից։ Երբ այսօր խաղաղ է երկիրը, ինչ ուզում՝անում են, բայց հենց պատերազմ սկսվի, կփաթեթավորեն, կնվիրեն ժողովրդին Հայրենիքը»։ Հիշեցնենք, որ 2008 թվականին Բաբաջանյան 25/1, Գեւորգ Չաուշ 17 եւ 37 հասցեների բնակիչները պայմանագրեր էին կնքել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ, այն հույսով, որ իրենց համար նոր շենք կկառուցվի։ Քաղաքացիներից ոմանք մասնակի, ոմանք էլ ամբողջությամբ վճարել էին գումարները։ Գևորգ Չաուշ 17-ում շենքն ամբողջությամբ կառուցվել է, 37-ում՝ մասնակի, իսկ Բաբաջանյան փողոցում միայն հիմքն է դրված։ Պայմանագրերի կնքումից որոշ ժամանակ անց բնակիչները պարզել են, որ նույն բնակարանը վաճառվել կամ խոստացվել է տարբեր մարդկանց: Մինչդեռ, իրենք արդեն վաճառել կամ փոխանակել են հին բնակարանները։ Մանրամասները՝ տեսանյութով