Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանի համեմատ ավիատոմսերը 23 տոկոսով թանկ կլինեն

Կարևոր լուրեր Հասարակություն
aviacia

ՀՀ մուտք գործած «Արմենիա» նոր ավիաընկերության խոստումը՝ ապրիլի 21-ից  ընդամենը 49 ԱՄՆ դոլարով Երեւանից դեպի Եվրոպա չվերթերը, կիրականացվեն առանց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած հարկերի: Լրագրողների հետ հանդիպմանը ավիաընկերության բաժնետերերից Թամազ Գաիաշվիլին նշեց, որ օդանավակայանի հարկերի հետ միասին տոմսի արժեքը կկազմի մոտավորապես 100 եվրո: Նրա խոսքերով՝ կանոնավոր թռիչքները ընկերությունը կիրականացնի հիմնականում ՌԴ, մասնավորապես` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ռոստով, Սամարա, Սոչի, Մինվոդի, ինչպես նաեւ՝ Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Կիպրոս. «Ժամանակի ընթացքում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնենք։ Առաջին թռիչքները կլինեն դեպի Մոսկվա և Թել Ավիվ: Այնպես կանենք, որ Հայաստանի ազգաբնակչությունը գոհ լինի, որ տոմսերի գները այդքան էլ բարձր չլինեն»: Հանդիպմանը ներկա ավիաընկերության բաժնետերերից Ռոբերտ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ամեն ինչ պատրաստ է՝ թռիչքներն իրականացնելու համար, միայն սպասում են Էկոնոմիկայի նախարարության արձագանքին, որը պետք է տա թռիչքների թույլտվություն. «Հիմա հավաքագրում ենք հայ օդաչուներին, ավիատորներին, տեխնիկական անձնակազմին, որոնք այսօր ՀՀ-ում չեն: Առայժմ կսկսենք երեք ինքնաթիռով, իսկ մինչև տարեվերջ թիվը կհասնի 8-ի: Անվճար կլինի մինչեւ 25 կգ ուղեբեռը»: Ավիաընկերության բաժնետերերը նշեցին նաեւ, որ գները Վրաստանի համեմատ 23 տոկոսով թանկ կլինեն՝ կապված ավիավառելիքի գների հետ: Ի դեպ, Թամազ Գաիաշվիլին նաեւ նշեց, որ ՀՀ «Զվարթնոց»-ի օդանավակայանն անհամեմատ ավելի լավն է, քան Վրաստանի օդանավակայանը: Ինչ վերաբերում է ՀՀ «Շիրակ» օդանավակայանից առավել էժան թռիչքներ կազմակերպելուն, ապա պարոն Գաիաշվիլիի խոսքերով՝ դեռ այդ մասին չեն մտածել: