Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմենիա» ավիաընկերության առաջին թռիչքը՝ ապրիլին. armef.com

Տնտեսություն
AVIA_ERKXOSUTUN

Հարցազրույց «Վրացական ավիաուղիներ» ընկերության նախագահ, «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր սեփականատեր Թամազ Գաիաշվիլիի հետ - Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում հայկական ավիաընկերություն հիմնելու գաղափարը:  - Մենք շատ հաճախ ենք հյուրընկալվում Հայաստանում: Ժամանակին համագործակցել ենք «Արմավիա» ավիաընկերության հետ: Տեղյակ ենք հայկական ավիացիայում տեղի ունեցող իրադարձություններին: Ինքներդ էլ տեսնում եք, որ իմ ընկերությունում շատ են հայերը: Բացի այդ, մենք բանակցել ենք Հայաստանի կառավարության հետ, նրանք դրական են վերաբերվում այս ամենին: Նրանք գիտեն, որ մենք պրոֆեսիոնալ ենք, և ցանկանում են, որ ավիաընկերության հետ գործ ունենան միայն պրոֆեսիոնալները: Մեր երկրները սեփական ավիացիայի կարիք ունեն: Հայաստանի և Վրաստանի աշխարհագրական դիրքը մի կողմից բարենպաստ է, մյուս կողմից` շրջապատված ենք, այսպես ասած, ոչ բարի հարևաններով: Ավիացիան մեծ ավանդույթներ ունի թե´ Հայաստանում և թե´ Վրաստանում, ոլորտի աշխատողներն էլ մեծ համբավ ունեն: Այդ համբավը մենք չպետք է վնասենք ու չպետք է կորցնենք այդ կադրերը, որ ստեղծվել են 90 տարի: - Հայաստանն արդեն ունեցել է հայկական ավիաընկերություններ. «Հայկական ավիաուղիներ», «Արմավիա», այժմ` «Էյր Արմենիա»: Ի՞նչ առաջարկներ եք արել ՀՀ կառավարությանը, որոնց իրագործման դեպքում միայն պատրաստ եք աշխատել հայկական շուկայում: - Նույնիսկ մեծ երկրներում ավիացիայում մեծ խնդիրներ են առաջանում: Շատ ավիաընկերություններ անգամ սնանկացել են: Այստեղ շատ կարևոր է կառավարության աջակցությունը: Ես նկատի ունեմ շուկայի կարգավորումը: Կարծում եմ` և´ վրացիների, և´ հայերի համար պետք է լինի անցումային շրջան: Թող 50 տարի զարգանանք, որից հետո նոր կարող ենք անցնել «բաց երկնքի»: Իսկ հիմա եղած կադրերը և ընդհանրապես ավիացիան պահպանելու համար պետք է խիստ կանոնակարգել այս ոլորտը: Շատ կարևոր է կառավարության միջամտությունը, հակառակ պարագայում որևէ գործարար չի դիմանա շուկայում: Շատ երկրներում ազգային ավիաընկերությունները դոտացիաներ են ստանում: Նույն «Ալ Իտալիան». Իտալիայի կառավարությունը միլիարդներ ծախսեց, որպեսզի սեփական ավիաընկերությունը մնա շուկայում: Հայաստանում ոչինչ չի ստացվի, եթե շուկան ազատ թողնես: - Դուք օրինակ եք բերում եվրոպական երկրներին, որոնց ավիաընկերությունները դոտացիաներ են ստանում: Բայց այդ երկրները կարող են իրենց թույլ տալ ֆինանսական աջակցության մեխանիզմներ կիրառել: Իսկ Հայաստանի ու Վրաստանի նման երկրներում, բացի ֆինանսական աջակցությունից, ինչպիսի՞ աջակցություն է անհրաժեշտ տեղական ավիաընկերությանը, որպեսզի այն կարողանա մրցակցել ասենք` ռուսական ավիաընկերությունների հետ: - Հարցն այն է, որ մենք չենք էլ պահանջում ֆինանսական օգնություն: Մենք խոսում ենք բիզնեսը կանոնակարգելու անհրաժեշտության մասին: Այստեղ պետք է խիստ միջոցառումներ կիրառվեն, թռիչքները պետք է իրականացվեն` միջկառավարական համաձայնություններով: Պետք է լինեն ուղղություններ, որոնք առաջնային են կառավարության համար: Ազատ շուկան մեր երկրների պարագայում աշխատում է ընդդեմ ավիացիայի: Դրա արդյունքը կարող է լինել այն, որ մոտ ապագայում հայկական ավիացիան կարող է մնալ առանց օդաչուների և տեխնիկական անձնակազմի, իսկ այդ կադրերը մեկ օրում չեն ստեղծվել, դրա համար պահանջվել է 90 տարի: Մենք գտնվում ենք հակամարտության գոտում, իսկ քաղավիացիան միշտ համարվել է պետության պահուստային ֆոնդը` կադրերի տեսանկունից: Պատերազմի ժամանակ նրանք միշտ պետք է պատրաստ լինեն, և դա պետությունը պետք է նկատի ունենա: Քաղավիացիան միայն ուղևորներ փոխադրելու համար չէ: Մեր ուղևորներին այսօր ռուսական ավիաընկերություններն էլ են բարեհաջող տեղափոխում: Խնդիրն այն է, որ քաղավիացիայի համար կադրեր ստեղծելը շատ բարդ է, և սեփական կադրերը ստեղծելու համար պահանջվում է 15-20 տարի: - Ե՞րբ եք ծրագրում իրականացնել առաջին թռիչքը: - Մենք հստակ ծրագրել ենք, որ առաջին թռիչքը կիրակակացվի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում: - Ի՞նչը կարող է դրան խանգարել: - Ես կարող եմ ասել, որ Հայաստանում թե´ կառավարությունը, թե´ ավիացիայի ոլորտի ներկայացուցիչները ամեն կերպ աջակցում են մեզ, և մենք շատ ուրախ ենք: Աստծո հաջողությամբ` ամեն բան լավ կլինի: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ