Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞վ կարող են վարկաբեկել Գեորգի Կուտոյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
c43015132a30faacfb766daafcaa5376

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ԱԱԾ նոր պետի նշանակմանը դրական է վերաբերվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ երկու ձեռքով կողմ է երիտասարդ կադրի նշանակմանը: «Երիտասարդ նորանշանակ ղեկավարը, իմ կարծիքով, թարմություն կմտցնի ԱԱԾ: Մենք բարդ ժամանակներ ենք ապրում, մեզանից մի քանի կիլոմետրի վրա պատերազմ է, եւ ավելի քան կարեւոր էր այսօր երիտասարդ կադրի նշանակումը»,-նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն վարկաբեկել Գեորգի Կուտոյանին: «Իհարկե, կան հարցեր, կան խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են նոր կադրի հայտնվելուն ԱԱԾ-ում: Բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր կվարկաբեկեն նրան»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, սակայն, Կուտոյանի դեպքում վարկաբեկիչ միակ փաստը նրա տարիքն է՝ վարկաբեկելու այլ բան չկա: Միաժամանակ, Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ 35 տարեկան երիտասարդն ավելի արագ կկողմնորոշվի, արագ էլ փորձ ձեռք կբերի, եւ մեկ-երկու տարի հետո, ի դեմս, Կուտոյանի, կունենաք փայլուն կադր: Բանախոսն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին՝ նշելով, որ միայն ելույթներով ոչինչ չի փոխվի. «Այս հայտարարությունը պետք է լիներ վեց-յոթ տարի առաջ: Այսօր այլ իրավիճակ կունենայինք: Այս ելույթից հետո պետք է լինեն կադրային փոփոխություններ»,-եզրափակեց նա: