Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրեբունի-Երևան տոնակատարությանը 160 մլն դրամ կհատկացվի (տեսանյութ)

Հասարակություն
rqBV5Iqkz94

Երևանի քաղաքապետարանը չեղյալ չի հայտարարի Էրեբունի-Երևան տոնակատարության անցկացումը։ Այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը. «Այս տարի պետական միջոցներից տոնակատարության համար հատկացվել է 130 մլն դրամ գումար։ Քաղաքապետարանում քննարկվել է միջոցառումը չեղյալ հայտարարելու հարցը։ Սակայն սահմանամերձ գյուղերը Երևանի վարչական տարածքից դուրս են, հետևաբար՝ քաղաքապետարանը լիազորություն չունի այն ուղղելու սահմանամերձ գյուղերին»,-նշեց նա։ Քաղաքապետի տեղակալը վստահ է, որ տոնն անպայման պետք է նշվի. «Քանի որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է։ Մենք օտար պետության ջրաղացին ջուր չպետք է լցնենք։ Հիշենք, որ ունենք մարտունակ բանակ»։ Ի դեպ՝ Երևանի 2797- ամյակի համար 30 մլն դրամ էլ հատկացվել է մասնավոր ընկերությունների կողմից։ Թե որո՞նք են այդ ընկերությունները, քաղաքապետարանի աշխատակիցը չի նշել։