Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակել են Երեւան-Արարատ մայրուղին. Վարչապետը մեկնել է այնտեղ

Քաղաքականություն
varchapet

Արարատի մարզի խաղողագործները չմթերված բերքով բեռնված մեքենաներով արդեն մոտ 2 ժամ է՝ փակել են Երեւան-Արարատ մայրուղին։ Նրանք պահանջում են մթերել խաղողի ողջ բերքը։ Գյուղացիները պնդում են, որ մինչեւ Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը չգան, ճանապարհը չեն բացելու։ Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ խաղողի ողջ բերքը մթերվելու է, սակայն նրանք կանգնել են փաստի առաջ՝ գործարանները չեն մթերում։ Այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գնացել են Արարատի մարզ՝ խաղողագործների հետ հանդիպելու։