Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ պետք է առաջին հերթին անի ՀԷՑ-ի նոր սեփականատերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vilen-nkar

«Վերջին շրջանում Հայաստանում էներգետիկ համակարգի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները շախմատային խաղի էր նման»,- համոզված է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Նա թվարկում է մի քանի իրադարձություն, որ տեղի ունեցան միմյանց հաջորդելով, ինչի արդյունքում «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերությունը վաճառվեց. «Սկզբում հոսանքի սակագինը բարձրացվեց, հետո սկսվեց Բաղրամյանի պայքարը, հայտարարվեց աուդիտ սկսելու ցանկության մասին, որին հաջորդեց ՀԷՑ-ը Կիպրոսում գրանցված ընկերության վաճառելու մտադրության մասին հայտարարությունը»,- ասում է նա։ Տնտեսագետը հնարավոր է համարում, որ այս ամենի նպատակը ՀԷՑ-ը ռուսական ընկերությունից «վերցնելն» էր. «Դրա կողքին մի հանգամանք ևս գոյություն ունի, որը արժանի է ուշադրության. Կիպրոսում գրանցված ընկերությունների մեծ մասն աշխատում են ռուսական կապիտալով և մեծ է հավանականությունը, որ ՀԷՑ-ի գնորդը ևս նրանցից է։ Դժվար է սակայն կանխատեսել, թե իրականում ով է կանգնած այս ամենի հետևում»։ Վիլեն Խաչատրյանի համոզմամբ՝ ով էլ որ լինի ՀԷՑ-ի գնորդը, պետք է առաջին հերթին արդիականացնի բաշխիչ համակարգը. «Այլապես հաջորդ տարի ևս մենք կկանգնենք սակագին բարձրացնելու վտանգի առաջ»,- հավելում է նա։