Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը. պարզաբանում՝ ԵԿՄ-ից

Քաղաքականություն
Grigoryan-Manvel

Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպել է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ։ Այս լուրը հաստատեց ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը։ Նա, սակայն, հերքեց, լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե նրանք քննարկել են սահմանային լարված իրավիճակի ու հետագա քայլերին առնչվող հարցեր. «Հերթական, նախապես պայմանավորված հանդիպում է եղել, քննարկվել են ընթացիկ հարցեր՝ կապված ԵԿՄ-ի, պատանի երկրապահների ճամբարների հետ։ Երեւի Մանվել Գրիգորյանի ավտոմեքենան տեսնելով այնտեղ՝ լրատվամիջոցները ենթադրություններ են արել»,- ասաց Վարդան Վարդանյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հանդիպումն ի սկզբանե լուսաբանման ենթակա չի եղել։