Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողը վերաքննիչ բողոք կներկայացնի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hakaharvac_3

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքը։ Նա դատարանում բողոքարկում էր ՀՔԾ քննիչի որոշումը, որով կարճվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործը` հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։

«Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։

Դատախազ Հակոբ Ենոքյանը դատարանում նախորդ նիստում հայտարարել էր, թե Կարեն Հայրապետյանը անգիտակցաբար է հարվածել լրագրողին։ Իսկ այսօր չսպասեց վճռի հրապարակմանը։

«Ա1+»-ի լրագրողը վերաքննիչ բողոք կներկայացնի։

Ավելին՝ տեսանյութով