Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի սկզբից տաք հոսանքներ կներթափանցեն (տեսանյութ)

Հասարակություն
200e46d16bf48c8478b69ac88aebdee3

Ներկա պահին հանրապետության տարածքում ջերմաստիճանը նորմայից ցածր է 5-7 աստիճանով: ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացում ակնկալվում է հաջորդ շաբաթվանից: «Օգոստոսի 30-ից սկսած օդային հոսանքներն աստիճանաբար կսկսեն փոխել իրենց ուղղությունը: Կրկին մեր հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ, և օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Այսինքն` մենք ամսվա վերջին օրերին արդեն Արարատյան դաշտում և մայրաքաղաքում կունենանք մինչ 28-30 աստիճան տաքություն»,-ասում է Սուրենյանը: Օդերևութաբանության կենտրոնի կանխատեսման համաձայն՝ սեպտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետությունը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ջերմաստիճանն առանձին օրերին կարող է հասնել մինչև 33 աստիճանի: