Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաշար Հյուսունին քրիստոնյա ենք դարձնո՞ւմ» (տեսանյութ)

Հասարակություն
islamacac-hayer

Իսլամացած հայերի՝ քրիստոնյա դառնալու ցանկության հարցում չպետք է զգացմունքայնությամբ առաջնորդվել։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդաց տների տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով՝ շատերն այդ ցանկությունը հայտնում են՝ ելնելով շահադիտական նպատակներից։ Հայ քրիստոնյայի անվան տակ նրանց համար ճանապարհ է հարթվում դեպի եվրոպական երկրներ, որտեղ դյուրին կերպով կարող են կացության իրավունք ձեռք բերել։ «Պատահական ինչ որ մեկը՝ Հաշար Հյուսուն անունով, գալիս, ասում է՝ ես ուզում եմ հայ քրիստոնյա լինել։ Մենք առանց իմանալու նրա ինքնությունը, էությունը, միանգամից նրան քրիստոնյա՞ ենք դարձնում»,-ասաց նա։ Կոմիտաս վարդապետի խոսքով՝ որևէ մեկն իր հավատքը փոխելու ժամանակ պիտի դիմում ներկայացնի իր համայնքին։ «Նա պետք է մահմեդական մոշեից ներս, մզկիթից ներս ներկայացնի իր դիմումը, որ ես հրաժարվում եմ մահմեդականությունից»,-շեշտեց նա։