Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր տեղերում նույն խաշը, խաշլաման եւ խորովածն են առաջարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ozer22

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում շատ խնդիրներ եւ անելիքներ կան։ Այսօր մեկ անգամ եւս հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ «Հյուրանոցները լիարժեք չեն աշխատում, բողոքների թիվն էլ չի նվազում»։ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ սա խոսում է նրա մասին, որ լիարժեք չենք սպասարկում։ «Մարդու մեջ կա արաբին կամ մուսուլմանին վատ նայել, բայց դա պետք է հակառակը լինի, եթե արաբ է կամ մուսուլման է հետո ինչ, պետք է սիրալիր ընդունել»,- նշեց նա։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացնում է, որ բոլոր հյուրանոցներում նույն սնունդն են առաջարկում, չկա անհատականացված տարբերակներ.  «Բոլոր տեղերում նույն խաշը, խաշլաման եւ խորովածն են առաջարկում»։ Անդրադառնալով արտագնա տուրիզմին՝ սոցիոլոգը նշեց, որ Հայաստանից 150 հազար մարդ հանգստանում է Վրաստանի ծովափնյա վայրերում: Նրա խոսքերով՝ այսօր մոդայիկ է դարձել հանգստանալ Կիպրոսում, Ֆրանսիայում, Իսպանիայում: Սակայն բնակչության միայն 15 տոկոսն է կարողանում կազմակերպել իր հանգիստը։