Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրոլեյբուսի վարորդները հեռացվել են աշխատանքից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
troylebus

Երևանի թիվ 9 տրոլեյբուսային երթուղու երեք վարորդ այսօր հեռացվել է աշխատանքից։ Երթուղու բոլոր 9 վարորդները աշխատանքային նոր պայմանների պատճառով ազատման դիմումներ են ներկայացրել։ «Պարտադիր 5-րդ պտույտը պետք է կատարես, եթե ես կամ ցանկացած վարորդ դա կատարենք, ապա 14-15 ժամ աշխատելու ենք։ Դուք էլ գիտեք, թե  օրենքով վարորդին քանի ժամ է հասնում աշխատել։ Մենք անտեսել ենք օրենքը՝ 12 ժամ աշխատում ենք, ավել հնարավոր չէ»,- «Ա1+»-ին ասաց աշխատանքից հեռացված վարորդ Մարատ Հակոբյանը։ Իսկ Արսեն Դավթյանն ավելացնում է. «Ես երեք երեխա ունեմ, չեմ կարող գնալ գիշերվա ժամը 11-ից հետո երեխաներիս  սիրեմ՝ առավոտյան էլ չտեսնեմ։ Դուրս է գալիս՝ խոպան եմ գալիս,  մնանք գարաժում քնենք, մեկի հետ էլ գումար ուղարկենք տուն»։ Տրանսպորտի այս տեսակից հիմնականում օգտվում են սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչները, դպրոցականները, որոնք տոմսի համար չեն վճարում։ Վարորդները դրան էլ են հարմարվել։ Ասում են, լինում են դեպքեր, երբ մեկ պտույտից նույնիսկ 500 դրամ չեն աշխատում, սակայն պարտավոր են մուծել 3000 դրամ։ Երեւանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանն  անհիմն է համարում վարորդների բողոքը՝ նշելով, որ չվացուցակը 12 ժամը չի գերազանցում։ Իսկ արտաժամյա աշխատանքի համար նրանց վճարում են. «Մարդ կա 34-35 հազար դրամ միայն արտաժամի համար է ստացել»։ Տնօրենը վստահեցնում է, որ աշխատող վարորդը բարձր աշխատավարձ է ստանում, Դեռ չազատված վարորդներին պարոն Երեմյանը խորհուրդ է տալիս մտածել եւ վերադառնալ աշխատանքի։