Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհուրդներ՝ սրտանոթային հիվանդներին. ջուր քիչ խմեք, կերեք աղի (տեսանյութ)

Հասարակություն
Birst

Գոյություն ունեն թիրախային խմբեր, որոնք հակված են սիրտանոթային հիվանդությունների. տարեցները, փոքր երեխաները եւ ի սկզբանե սիրտանոթային հիվանդություններ ունեցողները։ Այս սեզոնին մահացությունը 50 տոկոս բարձրանում է, իսկ 90 տոկոս բարձրացումը պայմանավորված է սիրտանոթային բարդություններով։ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, սրտաբան Անահիտ Գաբրիելյանը նշում է պատճառը. «Շոգից անոթները լայնանում են, ճնշումը իջնում է, եւ արյան շրջանառությունը դադարում է։ Բարդություններից խուսափելու համար պետք է  ընդունել ասպիրին։ Ճնշման հիվանդների մոտ այս սեզոնին իջնում է ճնշումը, որը պայմանավորված է անոթների լայնացումով»։ Սրտաբանը խորհուրդ է տալիս կապ պահպանել բժիշկի հետ, դեղորայք ընդունել, դրսում գտնվել առավոտյան մինչեւ 11-ը եւ երեկոյան 7-ից հետո, գլխարկ դնել, ուշադրություն դարձնել սննդակարգին. օգտագործել դյուրամարս սնունդ, հեղուկ։ Սրտային հիվանդություն ունեցողներին խորհուրդ են տալիս սահմանափակել հեղուկը եւ աղի օգտագործել, պետք է բժիշկի խորհրդին հետեւել, թե ինչ քանակությամբ ընդունել ջուր. «Ցածր ճնշման դեպքում աղի հեղուկ խմեցնել, շաքարաջուրը ցանկալի չէ, քանի որ մենք հանքային աղեր ենք կորցնում, գազային ըմպելիքներ չի խրախուսվում եւ պետք է խուսափել ծխախոտից ու ալկոհոլից։ Այն հարցին, թե սիրտանոթային հիվանդություն ունեցողները, եթե չունեն հնարավորություն դիմելու բժշկի, ի՞նչ միջոցներ կարելի է օգտագործել, Անահիտ Գաբրիելյանը պատասխանեց.«Ցանկության դեպքում կարելի է գտնել միջոցներ»։