Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԴ-ն չի իրացրել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
23

ՍԴ-ն չի իրացրել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները, եւ առավելագույն կերպով չի փորձել վեր հանել իրավական որոշակիության խնդիրը: «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցչին այս համոզմանն է հանգեցրել ՍԴ որոշումը, որով գերագույն դատարանը խնդրահարույց չհամարեց այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները ԱԺ-ն ընդունել է արտահերթ նիստում` առանց հանրային եւ հանձնաժողովային քննարկումների. ՍԴ-ն հուլիսի 6-ի նիստում գրավոր ընթացակարգով քննեց ԱԺ 33 պատգամավորի ստորագրությամբ ներկայացված դիմումը, որով վիճարկվում էին օրենքի մի շարք կետեր, դրանց ընդունման ընթացակարգերի խախտումները։ ՍԴ-ն որոշ կետեր Սահմանադրությանը համապատասխան համարեց, որոշները` ոչ: ՀՀԿ պատգամավորը օբյեկտիվ է համարում ՍԴ որոշումը: Ըստ նրա` գուցե ավելի լայն քննարկում պետք է ծավալվեր օրենքի փոփոխությունների շուրջ, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք առանց այդ էլ երկար պատմություն ունեին ու պատգամավորներն էլ տեղյակ էին հարցից։ Ավելին՝ տեսանյութով