Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2000 դրամով հավաքարարություն եմ անում, ո՞նց եմ մուծելու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
JP-oSkY-f_w

Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ամենօրյա ակցիաները դադարեցվեցին։ Ցուցարարները, սակայն, ժամանակավորապես լքեցին հրապարակը՝ հաջորդ շաբաթ նույն պահանջով հավաքվելու մտադրությամբ։ Բայց սա չի նշանակում, որ քաղաքացիները  բավարարված են կառավարության քայլերից եւ չեն հասկանում, թե թանկացումն ինչպես է ազդելու կյանքի որակի վրա։ «Իրանց գրպանը որ լիքնա, գիտեն, թե մեր նման է։ 2000 դրամով գնացել, հավաքարարություն եմ անում, ես ո՞նց եմ էդ մուծելու»,-նշեց քաղաքացիներից մեկը։ Բնակչությունը մեծ հույսեր չի կապում ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի հետ։ Նրանք կասկածում են, թե չարաշահումների փաստերը դուրս կգան ջրի երես։ «Ես չեմ կարծում։ Կոպիտ ասած, շունը շան թաթ չի կծում»,-ասաց մի քաղաքացի։ Մանրամասները՝ տեսանյութում