Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում ոստիկանությունը թույլ չի տալիս վրաններ տեղադրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
lori1

Վանաձորում ոստիկանությունը թույլ չի տալիս «Ոչ թալանին» շարժման մասնակիցներին հրապարակում վրաններ տեղադրել Վանաձորում 2-րդ օրն է, տեղի է ունենում ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Վանաձորի մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին քաղաքի կենտրոնական Հայկի հրապարակում մոտ 600 մարդ է հավաքված հորդառատ անձրեւի տակ, որոնք թանկացման դեմ կոչերի եւ ելույթների արանքում պարում են ու զվարճանում: Հրապարակի տրամադրությունը բարձր է: Հրապարակում կան նաեւ քաղաքական կուսակցություններ, թեպետ նախապես կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիան չպետք է քաղաքականացվի: Այնուամենայնիվ, ակցիային ներկա ՀԱԿ «Ժառանգություն» կուսակցության եւ «Հիմնադիր խորհրդարան» շարժման ներկայացուցիչներին տրվել է ելույթի հնարավորություն: Ի դեպ, անձրեւը Վանաձորում ավելի ու ավելի հորդառատ է դառնում: Ակցիայի կազմակերպիչներն այս պահին ուզում են հրապարակում վրաններ տեղադրել, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս: Ընթանում են բանակցություններ իրավապահների հետ: Ոստիկանները շղթա են կազմել հրապարակում եւ փակել բոլոր այն հատվածները, որտեղ հնարավոր է վրան տեղադրել: