Հայաստանում կառուցվող նոր շենքերը հուսալի չե՞ն
Հայաստանում իրականացվում են շենքի երկաթբետոնե կմաղքի սեյսմամեկուսացման սկզբունքային նոր կոնստրուկտորական մոտեցումներ։ Նախագիծն աշխարհում իրականացվում է առաջին անգամ։ Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նման նախագիծ իրականացվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի շենքում։ Եզակի տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ տնտեսվել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար գումար։ Ընդ որում սեյսմամեկուսացումն իրականացվում է բնակիչներին կամ աշխատողներին խանգարելու գնով։ Արդյո՞ք պետական մարմինների հետ համագործակցություն կա, «Ա1+»-ի հարցին ի պատասխան, նա նշեց. «Պետական մարմինների հետ իմ համագործակցությունը հավասար է գրեթե զրոյի, որովհետեւ իմ տեխնոլոգիաներով վերակառուցվող շենքերը շատ էժան են ստացվում։ Դա է պատճառը, որ պետական ծրագրերում դա չի ընդունվում։ Մասնավորը, որը ինքն է սեյսմամեկուսացում անում, շահագրգռված է գումար տնտեսել, իսկ այս դեպքում ուրիշ է»,- նշեց Միքայել Մելքումյանը։ Ի դեպ, նա չի կարող հույս հայտնել, որ Հայաստանում կառուցվող նոր շենքերը հուսալի են. «Երկրում կոռուպցիայի մակարդակը բարձր է։ Բոլորի հիմքում դրված է կաշառակերությունը, պարզապես կա հեշտ ճանապարհ արտոնագիր ստանալու»,-նշեց նա։