Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիպարիտ Պետրոսյանը 2-րդ կարգի շաքարային դիաբետով շարունակում է հացադուլը

Քաղաքականություն
liparitpetrosyan-640x360

Մայիսի 14-ից հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից Լիպարիտ Պետրոսյանը շարունակում է իր հացադուլը։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, նրա առողջական վիճակը բավարար է, գտնվում է առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ։ 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը բողոքի այս ծայրահեղ քայլին դիմելով՝ իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ։ Ի դեպ, Լիպարիտ Պետրոսյանը տառապում է երկրորդ կարգի շաքարային դիաբետով, նաեւ առողջական այլ խնդիրներ ունի։