Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԶԼՄ-ների նկատմամբ ճնշման փորձերը եղել են բազմաթիվ եղանակներով». Աննա Հակոբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
t8OhPoNxG14

2014թ. մեդիա ոլորտի վիճակը աշխարհում վերջին 10 տարիներին ամենավատն է եղել: Սա «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության վերջին գնահատականն է։ Հայաստանը եւս առաջընթաց չի գրանցել. 2002թ.-ից ի վեր մեր մամուլը գնահատվում է ոչ ազատ։ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն այլ կարծիքի է` մեզ մոտ մամուլը բավականին ազատ է, մանավանդ երբ համեմատում ենք հարեւան երկրների հետ: «Ֆրիդոմ Հաուս»-ն իր զեկույցը հրապարակեց մամուլի ազատության միջազգային օրվան ընդառաջ: Փորձագետների գնահատմամբ՝ իշխանությունները ոչ ֆորմալ կերպով ճնշում են գործադրում՝ հատկապես հեռուստաընկերությունները վերահսկողության տակ պահելու նպատակով։ Ճնշումներ լինում են նաեւ լրատվության մյուս միջոցների նկատմամբ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի կարծիքով՝ ճնշման փորձերը եղել են բազմաթիվ եղանակներով, տարբերակներով` անհատ լրագրողների, թերթի խմբագրի նկատմամբ, դատապարտումներ, ծեծեր, խմբագրության վրա հարձակումներ, խմբագրության դեմ պիկետներ, ակցիաներ, ամեն հնարավոր տարբերակներ օգտագործվել են, սակայն դրանք արդյունք չեն տվել: Ավելին՝ տեսանյութով