Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեղչերի ընթացքում քաղցկեղի 14 դեպք է հայտնաբերվել (տեսանյութ)

Հասարակություն
Birst

Առողջապահության օրվան ընդառաջ՝ Հայ- ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը ուրախությամբ է շտապում տեղեկացնել, որ միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերը կշարունակվեն ևս մեկ շաբաթ. «Զեղչերի ընթացքում մարդկանց հոսքը դեպի կենտրոն նկատելի մեծացավ, և մամոգրաֆիկ հետազոտությունների ընթացքում քաղցկեղի 14 դեպք հայտնաբերվեց: Այս հիվանդների մեծ մասը տեղյակ էլ չէր իր հիվանդության մասին»: Նրա կարծիքով ՝ժամանակակի ընթացքում մարդիկ ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ, սակայն ֆինանսական խնդիրները խանգարում են նրանց բժշկի դիմել. «Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ մարդիկ չեն դիմում բժշկի, քանի որ հոգեպես պատրաստ չեն, բայց զեղչերի ընթացքում այցելուների կտրուկ աճը հակառակն է ապացուցում և փաստում, որ ֆինանսական խնդիրները ճնշում են մարդկանց»: Տիկին Հակոբյանի տվյալներով՝ զեղչերի ընթացքում մեծացել է նաև մարզերից այցելուների թիվը: