Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կրակոցներից վիրավորված անձանցից մեկը մահացել է

Հասարակություն
ffe138e472254919665ef11f18799b79

Գյումրիում մարտի 7-ի գիշերը կրակոցների հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Ղազարյանը մահացել է։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, մյուս երկու հիվանդների՝ Գագիկ Ղուկասյանի եւ Գագիկ Ղազարյանի առողջական վիճակը լավ է եւ նրանք տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Գագիկ Ղուկասյանը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք: Հիշեցնենք, որ Գյումրիի Արցախ թաղամասում մարտի 7-ի գիշերը կրակոցներ էին հնչել: Հնչած կրակոցներից վիրավորվել էր 6 անձ։ Վիրավորներից երեքը հրազենային վնասվածքներ էին ստացել, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող-ծակող գործիքներից։ Լուրեր էին շրջանառվում, որ միջադեպը կապ ուներ այդ օրն առավոտյան Գյումրի- Բավրա ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետ։ Փոքրաշեն գյուղի հարակից ձորակ գլորված մեքենայից հայտնաբերվել էր Գյումրու բնակիչ 31-ամյա Քրիստ Վարդանյանի դին՝ հրազենային վնասվածքներով։ Սակայն մարզի դատախազը նշել էր, որ որեւէ փաստական տվյալ չկա, որ սպանությունն ու կրակոցները կապված են իրար հետ։