Գյումրիում կրակոցներ են հնչել. Tsayg.am
Լուրեր են շրջանառվում, որ այս դեպքը կապ ունի առավոտյան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կիլոմետրում տեղի է ունեցած վթարի հետ: Այս պահին հիվանդանոցում և դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գյումրու քննչական բաժնի քննիչները: Դեպքի հանգամանքները ոստիկանությունը, քննչական վարչությունը պարզում է: Ավագ քննիչը՝ ով անգամ չի ներկայացել, խոչընդոտել է մեր խմբի աշխատանքը՝ ոչ պարզ պատճառով: Տուժածների ինքնությունը պարզվել է: Նրանք են՝ Ղազարյան Կնյազ Սմբատի, Ղազարյան Գագիկ Սմբատի, Ղազարյան Սմբատ Կնյազի, Հակոբյան Վլադիմիր Ալբերտի, Գևորգյան Համլետ Վարդգեսի և Ղուկասյան Գագիկ: Վերջիններս հրազենային վնասվածքներով և դանակահարության հետքերով տեղափոխվել են "Գյումրի" ԲԿ՝ Տերյան փողոցի "Պեգաս" խանութի մոտից: Շարունակությունը կարդալ այստեղ