Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ս. Սարգսյանի ու Գ. Ծառուկյանի միջեւ հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
e2018dd77ef74e0d49896017e316246a

Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հաշտություն հնարավոր չէ, հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ. ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Հնարավոր է, կան առիթները զինադադար հայտարարելու, բայց դա ժամանակավոր լուծում է»։ Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ գործ ունենք օլիգարխիկ շարժման հետ, որն Ուկրաինային հասցրեց այսօրվա վիճակին. «Այդ ամբիցիաները, որ օլիգարխները ցանկանում էին տիրել երկրին եւ իրենք պետք է ղեկավարեն այդ երկիրը»։ Իշխանությունները զգոն են։ Թույլ չեն տալու ցնցումներ երկրում։ Գագիկ Ծառուկյանի անձին անդրադառնալիս Վահրամ Բաղդասարյանի խոսքում ափսոսանք կա՝ ժամանակին շատ բան թույլ տվեցինք, հիմա զբաղվում ենք նրա կողմնակիցներով, որոնք զենքեր ունեն. «Պետք է ստուգումներ կատարվի եւ ստուգվի այն փաստերը, թե իրոք արտոնվա՞ծ են այդ խմբերը, զենքերը»։ Նրա կողմնակիցներն արդեն հակապետական կոչեր են անում եւ այդ պատճառով ցնցումները բացառված չեն՝ չիմանա՞նք նրանցից ով զենք ունի, ով չունի. «Ավելի լավ է կանխարգելիչ գործողություններ կատարենք, քան սպասենք, երբ որ արդեն փաստը վավերացվի, եւ մարդկանց արդեն սկսեն այդ ժամանակ հավաքել, եւ դա բերի բավականին լուրջ բախումների»։ Պարոն Բաղդասարյանը նկատեց, որ ընդդիմությունն անկասկած բախումների է գնում, եթե փետրվարի 20-ի հանրահավաքն արտոնված չէ, բայց ընդդիմությունը մտադիր է հանրահավաք անել, ուրեմն ուզում է ցնցել երկիրը։ Հնարավո՞ր են զոհեր Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի այս հակամարտության արդյունքում. «Սադրիչ գործողությունների դեպքում կարող է հրահրողները դրա ցանկությունն ունենան»։