Շաբաթներ շարունակ տոնավաճառում առեւտուր չի լինում (տեսանյութ)
«Ֆիրդուսի» անունով հայտնի շուկայում տնտեսվարողները օրեր ու նույնիսկ շաբաթներ շարունակ առևտուր չեն անում։ Դատարկ վաճառասեղանները դրա ապացույցն են։ Առևտրականները ցույց են տալիս գրանցամատյանները. «Նայեք խնդրեմ, 21-ին առևտուր չկա, 20-ին չկա , 19-ին չկա, 18-ին չկա, 17-ին 30.000, 16-ին չկա... դուք պատկերացրեք, ցանկացածի մոտ յառմրկեն , որ մտնում ես իրանք կարող են ձեզ երկու հատ բանկային հաշիվ ներկայացնեն , որ վարկատու են բոլորն էլ , ու եկեք սրանցով վարկ մուծեք, սրանցով աշխատողի գումար տվեք, ու մի խոսքով չգիտենք գլուխներս ուր առնենք գնանք»։ «Թե էն ժամանակ մարդիկ իրանց թույլ էին տալիս 4-5 հատ շալվար ունենային, նույնքան էլ վերնաշապիկ կամ բաճկոններ, հիմա մի հատով յոլա են գնում՝ հագնում են էնքան, մինչև պատռվում ա , հետո են գալիս առնում»։ «Հիմա էս վերջի 2-3 տարվա մեջը գնալով հետ ենք գնում, սա մեզ արդեն էլ օրվա հացի փող էլ չի անում»։ Փոխարժեքի տատանումները ևս բացասական են ազդել առևտրաշրջանառության ծավալների վրա։ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարկված տվյալների համաձայն՝ 2014թ-ին առևտրաշրջանառությունը 2013թ-ի համեմատ ավելացել է 1.6 տոկոսով։ Առևտրի շրջանառության ամենափոքր ծավալները եղել են նախորդ տարվա հունվարին, ամենամեծը՝ դեկտեմբերին։ Վիճվարչության նույն հաղորդագրության համաձայն՝ 2014թ-ի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է 155.940 դրամ, իսկ դեկտեմբերին 231.727 դրամ։ Նույնիսկ եթե պաշտոնապես աշխատավարձը մեկ տարվա ընթացքում ավելացել է, գումարը կրկին չի հերիքում։ Տաքսիստները մարդկանց սոցիալական վիճակը ներկայացնում են՝ իրենց հաճախորդների թիվը հաշվի առնելով։ Մանրամասները՝ տեսանյութում։