Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկջոկատայինները կոտրել են Սիվիլնեթի տեսախցիկը

Քաղաքականություն
Untitled

Գյումրիում անցկացվող ինքնաբուխ ակցիայի մասնակիցների մեծ մասը հետ է քաշվել թեժ գծից, որտեղ դեռևս ակտիվ են  մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Այս մասին  դեպքի վայրից հայտնեց Սիվիլնեթ-ի թղթակիցը, ցուցադրելով ջարդուխուրդ եղած տեսախցիկի մասերը։ Լրագրողը անկեղծորեն նկատեց, որ նման վայրագություն տեսել է միայն մարտի մեկի դեպքերի ժամանակ։ Ակցիան շարունակվում է։ Հատուկջոկատայինները նրանց փորձում են վախեցնել նռնակներով, որոնք պայթում են օդում։ Հատուկջոկատայինները քայլ-քայլ հետ են մղել ակցիայի մասնակիցներին մոտ մեկ կմ հեռացնելով  Գյումրիի ռուսական հյուպատոսարանից։ Այժմ քաղաքացիները շարժվում են դեպի Գյումրիի դատախազություն,  գյումրեցի  ԱԺ պատգամավորների հորդորով։