A
A
Գիտաշխատողների հավելավճարն ավելացել է (տեսանյութ)
Հունվարի 1-ից բարձրացել է գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների հավելավճարը , որի չափը կախված է գիտական աստիճանից։ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը տեղեկացրել է, որ գիտության դոկտորի հավելավճարը կդառնա 50,000 դրամ։ Այս բարձրացումը նշանակում է, որ այս ոլորտում 25- 30 տոկոսով գումարային աճ կլինի։