A
A
Արգելանք՝ բեղմնավորված սաղմի վրա (տեսանյութ)
Նախադեպը չունեցող վեճ. դատարանը արգելանք է դրել բեղմնավորած սաղմի վրա։ «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորված սաղմը մայրության բերկրանք պետք է պարգեւի Նինա Կուցանյանին։ Դատական արգելքը փոխնակ մոր միջոցով իրականացվելիք նրա երազանքը անկատար է դարձնում։ Կինը դիմել է դատարան՝ հանելու արգելանքը, որի վերաբերյալ որոշում կայացվել է դոնորի պահանջով։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը լսում էր դռնփակ։ Ծառայության համար «Վիտրոմեդ» կենտրոնին վճարվել է շուրջ 3 մլն դրամ: Նինա Կուցանյանը հույս ունի, որ դատարանը կվերացնի արգելանքի որոշումը. Մանրամասներ՝ տեսանյութում