A
A
Բնակիչները հաշտարարի օգնությամբ 420 մլն գումար են ստացել (տեսանյութ)
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ստացվող բողոքների առաջին հորիզոնականը զբաղեցնում են Ապահովագրական ընկերությունները, այնուհետեւ բանկերն են, վարկային կազմակերպություններն ու գրավատները։ «Բողոքները տարբեր են, կան բողոքներ, որոնք այդպես էլ կարող են պահանջ չդառնալ, բողոքները հիմնավոր չեն՝ կազմակերպությունը ճիշտ է, կամ կա դատական գործ։ Իսկ այն պահանջները, որոնք ի վերջո դառնում են պահանջ եւ քննվում են, մոտ 68 տոկոսով հօգուտ բնակիչների է լուծվում»,- «Ա1+»-ին հայտնել է գրասենյակի Պահանջներն ընդունող եւ քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայանը։ Գրասենյակը ունի վիճակագրություն հատուցած գումարի չափով. անցած տարվա սկզբին մոտ 420 մլն դրամ են բնակիչները ստացել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջնորդությամբ։