Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյանին կարող է ճիշտ չեն մատուցում». ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahram-Bagdasaryan

Հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ինքն է բոլորին կոչ անում մասնակցել ընդդիմության հանրահավաքներին.  «Ես ցանկանում եմ, որ շատ մարդ գա, շատ մարդ լսի կենդանի խոսքը եւ մարդիկ հասկանան, թե իրենց ինչի են փողոց հանել եւ գնան իրենց տուն ու քննարկեն»։  Նա ասում է, որ Հանրապետականն էլ է կողմ իշխանափոխության, բայց մի կառավարման ձեւը մյուսով փոխելու տեսքով. «Այդ իշխանափոխություն ասում են այն բոլոր մարդիկ, որոնք բոլորը եղել են իշխանության մեջ»։  Պատգամավորը զարմանում է, երբ ասում են թե հերթական ընտրություններով հանրապետականը կրկին գործի կդնի իր վարչական լծակները եւ կվերարտադրվի. «Հիմա, որ մենք արտահերթ ընտրություն անենք, վարչական լծակները մեր ձեռքում չէ»։  Ըստ նրա՝ իշխանափոխությամբ է սպառնացել նաեւ Գագիկ Ծառուկյանը, նա մինչեւ հիմա նման բառ չէր ասել՝.  «Է, համբերեք»։ Բաղդասարյանը նկատեց, որ հետեւել է Ծառուկյանի ելույթին, ինքը շարադրում էր Հանրապետականի ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրները։ Ստացվում է Գագիկ Ծառուկյանն է անուշադիր.  «Կարող է իրեն ճիշտ չեն մատուցում, կամ չեն ուզում միասնական հետեւեն»։ Ի դեպ, պատգամավորն այսօր տրամադրված էր ավելի լուրջ բաներից խոսել։