Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնդապետի գործով` Վճռաբեկ բողոք

Հասարակություն
վօլօդ

Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Պարոն Զաքարյանը համոզված է՝ գործն անպայման պետք է վարույթ ընդունվի, բայց հաշվի առնելով դատական համակարգի կախվածությունը իշխանություններից` վարույթ ընդունելու հավանականությունը նվազում է։ Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը նրան մեղավոր էր ճանաչել խարդախության մեջ։ Վճռով հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվի նաեւ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Նա առաջինն էր, որ բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել դատավճիռը։