Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցու սպանության գործում կարող է մեղադրվել 32 հայ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hhh

Ռուսական Մինվոդի քաղաքի հայերը քաղաքային հիվանդանոցում հաշիվ են մաքրում։ Ընկածին անխնա հարվածողը հայազգի Անդրանիկ Ցականյանն է։ Ընկածը ռուս է՝ ադրբեջանական արմատներով, որը դեպքից որոշ ժամանակ հետո մահանում է։ Ողբերգական դեպքից առաջ Անատոլի Լարիոնովի ընկերները եւ մի խումբ հայեր Մինվոդիի ռեստորաններից մեկում բախվում են, որտեղ միմյանց գլխին շիշ են ջարդում։ Հիվանդանոցում է հայտնվում նա, ում գլխին հայն է շիշ ջարդել։ Հիվանդանոցում Լարիոնովի ընկերներից մեկը զանգում է դեպքին մասնակից հայերից մեկին եւ վերջին հայհոյանքներով վիրավորում ամբողջ հայ ժողովրդին։ Հենց այդ պատճառով էլ հայերը լցվում են Մինվոդիի քաղաքային հիվանդանոց։ Ապագա զոհը՝ Լարիոնովը, հայհոյողը չէր, սակայն հայ տղաներին ասում է, որ համաձայն է այն ամենի հետ, ինչ ասել են հայ ժողովրդի հասցեին։ Նրան դաժան են ծեծում։ Այս վիճակում Լարիոնովը հիվանդանոցում ընկած մնում է մոտ 40 րոպե։ Որից հետո անձնակազմի որոշ անդամներ փորձում են ոտքի կանգնեցնել նրան։Զոհը մի քանի քայլ է անում ու նորից ընկնում է։ Դրանից հետո են միայն բժիշկները որոշում Լարիոնովին տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Զոհին տեղափոխում են պատգարակի վրա, որտեղ նա ավելի է վատանում եւ գիտակցության չգալով մահանում է։ Քաղաքի ռուս բնակչությունը պահանջում է պատժել մեղավորներին, Մինվոդի է ժամանում Ստավրոպոլի նահանգապետը. «Եղել է 32 մարդ, 19-ը ճաղերի հետեւում են։ 6-ը արդեն նստած են սպանության հոդվածով, եւս 13-ը նույնպես ամեն ինչ կանենք, որ անցնեն այդ հոդվածով»։ Այս դեպքը ոտքի է հանում նաեւ քաղաքի ռուս բնակչությանը, հնչում են ազգայնական կարգախոսներ։ Հավաքվածները պահանջում են հայերին դատել ահաբեկչության մեղադրանքով, գոնե՝ ծայրահեղականության։ Դեպքի հայ մասնակիցներից մի քանիսին անձամբ ճանաչող բժիշկ Արման Ղազարյանը ընդունում է, որ այս դեպքի անմիջական մասնակիցները պետք է պատասխան տան, բայց՝ դատարանով, ոչ թե նահանգապետի հրահանգով. «Կրայի գուբերնատորը ինքը կրայում համ դատավոր ա, համ դատախազ ա, համ սլեդսվեննի կամիտետի ղեկավար ա, ու ինքն ա որոշում ով ինչ հոդվածով ինչի համար ինչքան պիտի նստի»։ Արման Ղազարյանի կարծիքով՝ Լարիոնովի սպանությունը նահանգապետն ուզում է օգտագործել երկրամասից Պետդումայի պատգամավոր ընտրված Շիրին Այդինովից ազատվելու համար, քանի որ Ցականյանը Շիրինովի օգնականն է. «Խնդիրը մենք ոնց որ հասկանում ենք Շիրիմովն ա, ոչ թե էս տղերքը»։ Բժիշկ Արման Ղազարյանը վախենում է, որ ձերբակալված 32 հայ տղաներն էլ կդատվեն սպանության հոդվածով, ինչպես խոստացել է նահանգապետը, մինչդեռ մահվան մեջ, հնարավոր է, ավելի շատ բժիշկներն են մեղավոր, քան բռնություն գործադրողները. «Ցանկացած մարդու, ով ունի գանգուղեղի վնասվածք, չի կարելի ռեզկի տեղաշարժել։ Էդ տղուն թողնում են, ինքը վեր ա կենում, կանգնում ա, քայլում ա, էլի ընկնում ա, գլխով խփում ա։ Մի սուտկա ինքը ռեանիմացիոն պռոստը պառկել ա կապելնիցայի տակ, իրան օգնություն ցույց չեն տվել»։ Ի դեպ, ըստ Արման Ղազարյանի, որքան էլ ասեն, որ այս դեպքը ազգամիջյան հետեւանքներ չի ունեցել, ռուս ազգայնականները Մինվոդիում, այնուամենայնիվ, աշխուժացել են։