Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյան. «Այս իշխանությունը պետք է հեռանա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira

Ոչ իշխանական եռյակի հանրահավաքը այսօր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով. «Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր չեն վախեցել տեղի «իշխանիկներից» եւ եկել են այստեղ։ Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ եռյակի ներսում շատ տարաձայնություններ կան՝ տարբեր հարցերի շուրջ, բայց այսօր նրանք համախմբվել են, քանի որ ունեն մեկ նպատակ. «Կա մեկ հարց, որը միավորում է մեզ՝ այս իշխանությունը պետքա հեռանա, որովհետեւ երկիրը նրանք տարել են կործանման, փակուղի են տարել»։ ԲՀԿ պատգամավորը հիշեցնում է, որ ամեն օր Հայաստանից արտագաղթում են հարյուրավոր մարդիկ, իսկ դա նշանակում է, որ ամեն օր մի գյուղ է Հայաստանում մեռնում. «Հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է «տոկոսի տակ» մնացած ժողովուրդ։ Միայն թշնամին կարա իրա երկրի ժողովրդի հետ այդպիսի բան անի»։ Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Սահմանադրությունը ոտնահարող, սահմանադրության վրա թքած իշխանությունը իրավունք չունի խոսելու սահմանադրական փոփոխությունների մասին։ Իրանք մենակ մտածում են դրանով եւս 10 տարով ավելացնել իրանց ազգակործան իշխանությունը»։ Տիկին Զոհրաբյանը հավելեց, որ գործող սահմանադրությամբ էլ կարող ենք ունենալ արդար իշխանություն, բայց բոլորով պետք է պայքարենք դրա համար։