Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«4 երեխա ունեմ, 4-ն էլ գնացին Ռուսաստան, որ փող աշխատեն». վանաձորցի (տեսանյութ)

Հասարակություն
vanadzor2

Արդյո՞ք Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը։ Վանաձորում անցկացված հարցման մասնակիցների մեծ մասը նույն կարծիքն ուներ. «Ռուսի հետ որ միանանք, լավ կլինի», «Ռուսաստանը որ չտա, էլ ով պիտի տա ես քանդված երկրին», «Պուտինին շատ եմ ընդունում, հավանում, նա վատ բան չի անի»,- ասում են վանաձորցիները։ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ համագործակցի, որովհետեւ հայ երիտասարդների մեծ մասը այսօր հենց այդ երկրում է՝ արտագնա աշխատանքի։ ԵՏՄ-ին անդամակցելով նրանց գործերը, ըստ վանաձորցիների կլավանա. «Հիմա մենք անկախ ենք, բայց կախված ենք Ռուսաստանից։ Բոլորը գնում են Ռուսաստան, այստեղ աշխատանք չկա, «4 երեխա ունեմ, 4-ն էլ գնացին Ռուսաստան, որ գոնե փող աշխատեն՝ ապրեն։ Հիմա, որ հաց եմ ուտում, էտելա իրանց ուղարկածը, էստեղ աշխատանք չկա, սաղ գործարանները փակեցին կերան»։ Վանաձորցի այս կինը չի կիսում իր համաքաղաքացիների կարծիքը. «Հայաստանի հեռանկարը հայերի հետ եմ տեսնում, մենք բոլորս միասին ենք, ոչ թե Մաքսայինում կամ Եվրոպայում»։ Մանրամասն՝ տեսանյութով