Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահրամ Բաղդասարյան. «Մարտի 1 են ուզո՞ւմ...» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Vahram-Bagdasaryan

«Ժառանգություն» կուսակցությունը հերթական համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին կարեւորեց միասնական հրապարակի ստեղծումն ու իշխանափոխությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի շուրթերից ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջին անգամ չի նման հայտարարություն լսում, ավելին՝ դրան լուրջ չի վերաբերվում։ «Անլուրջ եմ համարում նաման հոխորտուն մտքերը, հեղափոխական կոչերը։ Մարտի մեկ են ուզո՞ւմ, ավելի քաղաքակիրթ ձեւեր կան»,- ասաց նա։ «Ժառանգություն» կուսակցության անդամները անգամ չեն կողմնորոշվում, համագործակցել իշխանության հետ, թե ոչ, կարծում է պարոն Բաղդասարյանը եւ վստահեցնում՝ այդ գործելաոճով նրանք կարող են այլեւս չմտածել իշխանության հասնելու մասին։ Մանրամասները տեսանյութում