Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը վարույթ չի ընդունել Աֆրիկյանների հայցադիմումը

Հասարակություն
afrikyan15

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հունիսի 20-ին դիմել էր վարչական դատարան՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի և կառավարության որոշումները։ Այդ փաստաթղթերով Աֆրիկյանների շենքի տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ։ Այսօր կոմիտեն ստացել է դատարանի պատասխանը։ Կազմակերպության իրավաբան Անի Վարդանյանը «Ա1+»-ին հաղորդեց. «Դատարանի որոշումը նոր ենք ստացել։ Մի մասը մերժվել է, մյուսներն՝ ընդունվել։ Մերժել են կառավարության որոշման մասով կետերը, իսկ քաղաքապետարանի որոշման մասով հայցադիմումում տեղ գտած դրույթները վերադարձրել են, այսինքն՝ թերություններ են նկատել դրանց մեջ։ Պետք է շտկենք այդ թերություններն ու ետ ուղարկենք»,- ասաց իրավաբանը՝ հավելելով, որ մոտակա 2 օրերի ընթացքում շտկումները կիրականացվեն ու կուղարկվեն դատարան։