Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Դուռը թակում են» (տեսանյութ)

Որքան էլ, որ շքեղ լինի դրսում իրականությունը, յուրաքանչյուրն իր հողի վրա է երջանիկ զգում։ Արձակագիր և թարգմանիչ Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» գրքում ամփոփված է մարդու և հողի կապի գաղափարը։ Դիանա Համբարձումյանն իր նոր վեպով փորձում է պայքարել արտագաղթի դեմ։ Նա կարծում է, որ իր գիրքը ընկալելու համար ընթերցողը պետք է պատրաստված լինի։ «Երկրի ու մարդու կապի մասին է, թե ինչպես այդ կապը, ինչպես այդ բարակ պորտալարը, եթե շատ մաշվում է ու հեռանում ես, դու ինքդ կորսվում ես ու զգում ես՝ ինչքան ունայն է կյանքը»,- ասաց Դիանա Համբարձումյանը։