Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարվեցին ՀՀԿ-ից

Քաղաքականություն
2ce47c9b2aefaf53f83a995f86f3bdad

Երիտասարդ գործարար, «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը եւ նրա մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել՛ «Չենք ցանկանում հարել այն կուսակցությանը, որի անդամներն են Վաչագան Մանուկյանը, Արթուր Գեւորգյանը, որի արատավոր սկզբունքների պատճառով սնանկացանք, թալանվեցինք։ Հանրապետականը, որպես կուսակցություն, հեռացել է իր գաղափարական հենքից եւ զբաղվում է սեփական ժողովրդին եւ իր կուսակցության շարքերում եղած անդամներին թալանելով»,- «Ա1+»-ին ասաց Արման Երեմյանը։ Հիշեցնենք, որ Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը բողոքում է Դավթաշենի նախկին թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի դեմ, ով ըստ Արման Երեմյանի՝ յուրացրել է իր գումարները եւ սնանկության հասցրել իրեն։