Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասելիքներ՝ Հովիկ Աբրահամյանից (տեսանյութ)

Քաղաքականություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նոր վարչապետից սպասելիքներ ունի. «Հովիկ Աբրահամյանը, եթե ռեֆորմիստ էլ չդառնա, միևնույն է, նա կարող է ավելի լավ կազմակերպել կառավարության աշխատանքը: Նախորդ վարչապետը, օրինակ, ռեֆորմիստ էր, բայց նրա ռեֆորմները հաջողություն չունեցան»,-նկատում է նա: Ըստ պարոն Մակարյանի`դեռ ժամանակը չէ նոր ձևավորվող կառավարությանը գնահատական տալ.«Գալիս են նոր թարմ դեմքեր, միաժամանակ մնում է նաև նախկին նախարարները: Բավականին հետաքրքիր կառավարություն է ձևավորվում, որին գնահատական տալը դեռ վաղ է»: Տնտեսագետի կարծիքով՝ նոր կառավարությունը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, որոնցից առաջնային պետք է դառնա մանր ու միջին բիզնեսին աջակցելը. «Նոր կառավարությունը պետք է փոքր բիզնեսին զարգանալու հնարավորություն տա, քանի որ փոքր բիզնեսը ճկուն է և արագ փոփոխվող, իսկ ահա խոշոր բիզնեսը պետք է հստակ վճարի հարկերը և չխոչընդոտի փոքր բիզնեսի զարգացմանը»,-եզրափակեց նա: