Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը խաչ է քաշել ճանաչման գործընթացի վրա»

Քաղաքականություն
nkar3

Սերժ Սարգսյանն իր վարչախմբով խաչ է քաշել Ցեղասպանության ճանաչման գործընթացին վրա: Կարծում է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: Նրա համար տարօրինակ չէ, որ երեկ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներն, այնպես էլ միջազգային հանրությունը խուսափողական հայտարարություններ արեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Որովհետև այդ երկրները մտածում են, որ եթե արձանագրությունները դեռ ուժի մեջ են, եթե գործընթաց է գնում, ինչո՞ւ մենք խանգարենք այդ գործընթացին: Դրա համար Սերժ Սարգսյանն իր հանցավոր վարչախմբով խաչ քաշեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա»,- ասաց ազատամարտիկը: Նա նաև անդրադարձավ հայկական բանակի ներկայիս մարտական վիճակին՝ կարծիք հայտնելով, որ հարկավոր է էլ ավելի հզորացնել մեր զինված ուժերը. «Եթե մենք չունենանք բանակ, այսինքն` տեր չկանգնենք մեր բանակին, ստիպված կլինենք թշնամու բանակին կերակրել: Ես չեմ ուզում ցույց տալ, թե մեր բանակը գոյություն չունի, ո´չ, այդպես չէ, բանակ կա, սակայն նախկինը չէ, ինչ Արցախյան պատերազմի տարիներին: Այն ժամանակ մենք զինատեսակների պակաս ունեինք, փոխարենը բարձր էր մարտական ոգին: Հենց այդ մարտական ոգին հաղթանակ բերեց: Հիմա զինատեսակներ ունենք, բայց պակասում է մարտական ոգին: Ցույց տվեք ԶՈՒ որևէ գեներալի, որ իր աշխատավարձով է ապրում, չեք կարող. բոլորը կողոպտիչ են»: Ազատամարտիկը նաև կարծիք ունի, որ ներկայումս Ադրբեջանի հետ հարկավոր չէ խոսել ուժի դիրքերից. «Մենք պետք է մեր պատմության փաստերը, միջազգային փաստաթղթերը վեր հանենք, մի խոսքով` պայքարենք տեղեկատվական դաշտում»,- ասաց Վարդան Մալխասյանը: