Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ընտանեկան կլանները նույնիսկ արևելքին հատուկ չեն. քաղաքագետ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0c6f33be182407e5435dd9626ef76d71

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հույս չունի, որ Հովիկ Աբրահամյանը գոնե առերևույթ ինչ-որ քայլեր կանի Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրները` գերկենտրոնացումն ու ստվերը, լուծելու համար: «Եթե նախորդն ասում էր` «պիտի անի», չկարողացավ, էս մարդը եթե չի ասում, պիտի անի՞, հուսա՞նք: Վատատեսության հիմք էլ չունեմ, լավատեսության էլ: Երկիրը փակուղի է մտել, ինչ-որ բաներ պիտի անեն, հիմա սպասենք, տեսնենք` կանի՞, թե՞չէ: Սկզբից քննադատելը միշտ վատ է լինում. մարդը փակուղի է մտնում: Հիմա գուցե գիտակցի վիճակի բարդությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը: Նա հատկապես առանձնացրեց ժողովրդագրության, արտագաղթի, ընդերքի կողոպուտի և կոռուպցիայի խնդիրները: Եթե այս խնդիրները լուծելու համար արմատական փոփոխությունների ծրագիր չի ներկայացվելու, ապա ոչինչ չի փոխվի: Շիրինյանը սպասում է, թե արդյոք Աբրահամյանն իր ծրագրային ճառում կանդրադառնա՞այդ խնդիրներին: «Ընտանեկան կլաններն են, իհարկե, Հայաստանը կառավարում են: Անթույլատրելի է, սա արևելքին էլ հատուկ չի»,- միաժամանակ ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականն արդյունք էր Հայաստանում ձևավորված երիտասարդական, քաղաքացիական շարժման գործունեության, որին միացավ նաև ԱԺ ոչ իշխանական քառյակը: Հարցին` մի՞թե երիտասարդներն ուզում էին, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Եթե դուք մեկին ազատում եք, ձեր ձեռքը չի` ում կնշանակեն: Էդպիսի պայման ոչ մեկ չի կարող դնել»: Շիրինյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդական քաղաքացիական անկախ շարժումը «մինչև ընտրություններ կգնա»: