Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 տարի անց. «Ա1+»-ն ու չվերադարձված եթերը (տեսանյութ)

Հասարակություն
12706f697f4099f13a2b688338a9c3d9

Ապրիլի 2-ը՝ «Ա1+»-ի պատմության մեջ, ավելի ստույգ՝ հայաստանյան լրատվության պատմության մեջ,  հետընթաց էր։ 2002թ ապրիլի 2-ին եթերազրկվեց «Ա1+»-ը հեռուստաընկերությունը, Հայաստանը մամուլի ազատության գնահատման սանդղակով հայտնվեց «ոչ ազատ» երկրների շարքում եւ մնում է մինչ օրս։ Գրիգոր Ամալյանն այլեւս չի գլխավորում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, բայց նրա անունը ընդմիշտ կապվեց «Ա1+»-ի եթերազրկման հետ։ Ինչպես եթերազրկվեց «Ա1+»-ը, ինչ եղավ հետո, կարելի է հիշել՝ նայելով անգամ արխիվային կադրերը՝ ՀՌԱՀ նիստ, բողոքի ակցիաներ, Եվրադատարանի վճիռ... Իսկ ահա մի քանի հարցեր դեռ հստակ պատասխաններ չեն ստացել ։ Ինչո՞ւ եթերազրկվեց եւ Ռոբերտ Քոչարյանին ինչո՞ւ էր այդքան խանգարում «Ա1+»-ը։ Կռահել, իհարկե, դժվար չէ, մեկնաբանել՝ առավելեւս։ Դիտեք մեզ, ճանաչեք Ձեզ. «Ա1+»-ի կարգախոսն անփոփոխ է։