Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կհասկանան եւ կներեն մեզ. Քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
24ba351d6f74989edf62696ec5fa5494

Ուկրաինական ճգնաժամն ակնհայտորեն իր հետքն է թողել թե Հայաստանի եւ թե տարածաշրջանի վրա՝ համոզված է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Եթե 20 տարվա ընթացքում Հայաստանը փորձում էր բալանսավորել իր մոտեցումները, կողմնորոշումները այս պահին ունենք այլ իրավիճակ»։ Քաղաքագետի խոսքերով՝ կան լուրջ եւ ազդեցիկ հայկական համայնքներ, որոնք մի կողմից ազդում են այդ երկրների վրա, իսկ մյուս կողմից այդ երկրները համայնքների միջոցով ազդում են Հայաստանի եւ արտաքին քաղաքականության, եւ ներքին քաղաքականության վրա։ «Այս պահին ստեղծվում է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը փաստացի ակտիվ դերակատարություն է ստանում հետխորհրդային տարածքում։ Ռուսաստանը գործում է այլ միջոցներով. եւ ուժային եւ ռազմաքաղաքական դիրքորոշումները տարբերվում են Արեւմուտքի դիրքորոշումներից»,- նշեց նա։ Անդրադառնալով Ղրիմի հարցով Հայաստանի դիրքորոշմանը՝ վերջինս նշեց, որ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերեր, որպեսզի հետագայում խնդիրներ չունենար ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում։ Նաեւ սեփական անվտանգության համար Հայաստանը ընտրեց ՌԴ-ին, քանի որ այն մոտ է։ Իսկ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, քաղաքագետի խոսքերով, կհասկանան եւ կներեն, իսկ եթե չներեն էլ, կմոռանան, ուշ թե շուտ։