Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակային անակնկալները չեն ազդի թռչունների վրա

Հասարակություն
aragil1

Վերջին օրերի եղանակային ցուրտ պայմանները չեն ազդի դեպի Հայաստան չվող եւ արդեն Հայաստանում գտնվող թռչունների վրա։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի թռչունների պահպանման միության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։ «Դեպի Հայաստան չուն հիմնականում սկսվում է մայիս ամսին, եւ կարծում եմ, որ եղանակը չի ազդել թռչունների վրա։ Հիմա արագիլներն են լեռնային շրջաններից իջել Արարատյան հարթավայր։ Սակայն նրանց էլ չի վախեցնի եղանակը, քանի որ արագիլները սովոր են ձմռան ամիսներին գտնվել Հայաստանում»։ Ցուրտն ու ձյունը, ըստ Լյուբա Բալյանի, կարող են ազդել այն մի քանի թռչնատեսակների վրա, որոնց չուն արդեն սկսվել է, դրանք են՝ ճնճղուկանման եւ գիշատիչ թռչունների որոշ տեսակներ։