Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գեւորգյանը ժամանեց կառուցվելիք ՀԷԿ-ի տարածք

Տնտեսություն
unnamed21

Երեւան-Ապարան ավտոճանապարհը քիչ առաջ բացվեց, երբ Նախախորհրդարանի անդամ բնապահպան աղջիկների ինքնազգացողությունը վատացավ ոստիկանության կազմակերպած հրմշտոցից։ Գյուղացիները, սակայն, շարունակում էին  սպասել, մինչեւ կժամանի որեւէ պաշտոնյա ու կերաշխավորի, որ տարածքում ՀԷԿ չի կառուցվելու։ Րոպեներ առաջ ժամանեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ շարժվեց դեպի կառուցվելիք ՀԷԿ-ի տարածք։ Նա չի պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ եկել է աշխատելու։ Գյուղացիները, որ հավաքված են ճանապարհին, պահանջում են, որ Արմեն Գեւորգյանը զրուցի իրենց հետ։