Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշինք հայերի եւ թալիշների միջե՞ւ (տեսանյութ)

Քաղաքականություն
voskanyan-talish1

Վերջին մեկուկես տարվա ընթացքում թալիշական ազգային շարժումն սկսել է ակտիվորեն համագործակցել հայկական կազմակերպությունների եւ գիտական հաստատությունների հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը՝ միաժամանակ նշելով, որ հայերի եւ թալիշների միջեւ ստեղծվել է դաշինք։ «Իր հայրենիքում զրկված լինելով սեփական մշակույթը զարգացնելու, սեփական լեզուն եւ ինքնությունը զարգացնելու բոլոր հնարավորություններից, թալիշները պահանջում են գիտական օժանդակություն, որն այս պահի դրությամբ, փաստացիորեն տրամադրում է միայն Հայաստանը, իհարկե գիտական շրջանակները, ոչ թե պետական»,- ասաց նա։ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը միաժամանակ հավելեց, որ թալիշները մեզանից ակնկալում են օժանդակություն մեր իրանագիտական դպրոցից եւ որ հայերը բարձր ամբիոններից բարձրաձայնեն թալիշների խնդիրների մասին։ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դոցենտն անդրադարձավ նաեւ փետրվարի կեսերին Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիմանը, որին հրավիրվել են թալիշների բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հենց այնտեղ էլ Թալիշական ազգային շարժում կուսակցությունը հայտարարել է Թալիշստանում անկախ թալիշական պետություն ստեղծելու մասին։ Բանախոսը հայկական բոլոր լրատվամիջոցներին հորդորեց մեծ ուշադրություն դարձնել թալիշների եւ Ադրբեջանի այլ բնիկ ժողովուրդների խնդիրներին։