Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանին կրկին վիրահատել են

Քաղաքականություն
a3bf7fe91a34efbe8bc085a1684b3af9

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին կրկին վիրահատել են։ Վիրահատությունը տեղի է ունեցել երեկ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ «Ա1+»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ աճուկային հատվածում թարախային կուտակումներ են եղել եւ բժիշկները հեռացրել են։ «Ենթադրություն կա, որ պատճառը մեծ քանակությամբ հակաբիոտիկներն են։ Ես նախկինում երբեք հակաբիոտիկներ չեմ օգտագործել։ Երեկ պատռել են, վիրահատությունը նորմալ է անցել։ Այս պահին ես հիվանդանոցում եմ՝ անշարժ պառկած։ 4,5 ժամը մեկ փոխում են վիրակապերս։ Բժիշկներն ասում են, որ ճգնաժամը հիմնականում անցել է»,-ասաց Պարույր Հայրիկյանը։ Նա վստահեցրեց, որ այս վիրահատության համար ինքն է վճարել, ոչ թե կառավարությունը։