Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը՝ ՀԱԿ-ի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
beca965b0270889990ca15275ae4fb74

ԿԳ նախարար եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր կամքով, առանց սպասելու լրագրողների հարցադրումներին, կառավարության նիստից հետո որոշեց խոսել 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների ու ՀԱԿ-ի գործունեության մասին։ Նա բառացի հետեւյալ կերպ արտահայտվեց ՀԱԿ-ի մասին. «ՀԱԿ կոչվող անհասկանալի կառույցը, ուժը, խմբակցությունը՝ չենք հասկանում մինչեւ վերջ ինչի մասին է խոսքը, այս 6 տարվա ընթացքում իր համար քաղաքական որեւէ կապիտալ չի կուտակել, քան այդ ողբերգական դեպքերի ընթացքում մահացած մարդկանց արյունն ու հիշատակն է։ Շատ ցավալի է, որ քաղաքական ուժը 6 տարվա ընթացքում որեւէ այլ քաղաքական պրոդուկտ, այլ քաղաքական հիմք, առիթ չունի, քան այն, ինչ պատահեց մեր երկրում 6 տարի առաջ։ Սա քաղաքական սնանկության ամենաակնառու դրսեւորումներից մեկն է»։ Պարոն Աշոտյանն, ինչպես ինքն է ասում, հիշում է՝ ինչպես էր «ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում ԲՀԿ ներկայացուցչի հետ ու փաստացի սակարկում Մարտի 1-ն ու այդ զոհերի հիշատակը, այդ իրադարձություններն առհասարակ (նկատի ունի Լեւոն Զուրաբյանին եւ Վարդան Օսկանյանին-խմբ.)։ ՀՀԿ փոխնախարարը ողջունում է միայն ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, երբ հայտարարել է, թե պատրաստվում է Մարտի 1-ին գիշերել Մյասնիկյանի արձանի մոտ. «Ինքն ունի նման առիթ նման բան անելու, ինչն, օրինակ, չունի Լեւոն Զուրաբյանը՝ գիշերելու Մարտի 1-ի այդ ողբերգական իրադարձությունների հրապարակում կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը Լեւոն Տեր-Պետրոսյանի նման այդ գիշերը դիմավորեին՝ մարդա իրա տանը»։