Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի օր կարող է զարթնենք ու «Զվարթնոցը» չտեսնենք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zvartnoc1

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը նույնքան սեյսմակայուն է, որքան կառավարության շենքը՝ վստահեցնում է հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը։ Նա անհիմն է համարում նախկին ուղեւորատար համալիրը «սեյսմակայունության» պատրվակով քանդելը։ Այս կարծիքին միանգամայն համամիտ է Ճարտարապետների միության նախագահը: Նա խորհուրդ է տալիս Օդանավակայանի շենքը լավ ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ ռեսուրսներ ունի, եւ լավագույն լուծումը գտնել, որը կբավարարի բոլորին; Եվ ճարտարապետների միությունը եւ հանրային խորհուրդը վստահեցնում են` շարունակում են պայքարել, միայն թե իրենց ուժերի ներածին չափով։ Ցավով են նշում`որոշելու իրավունք չունեն, սակայն չեն լռելու «Զվարթնոցի» հարցում կամայական որոշումների մասին։ Մինչ հանրությունը լռում է, իսկ համապատասխան կառույցները պայքարում են իրազեկման միջոցով, կառավարությունն արդեն իսկ հաստատել է կառավարչի մաստեր պլանը, այն է՝ քանդել «Զվարթնոցի» շենքը։ Այսինքն՝ մի օր կարող ենք արթնանալ ու տեսնել, որ շենքն այլեւս չկա։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում