Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Տավուշի եւ Արցախի ուղղությամբ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pic16

Ադրբեջանը խախտել է «օլիմպիական հրադադարի» ռեժիմը։ Երեկ գիշեր տարբեր ուղղություններով՝ թե Տավուշի մարզ, թե Արցախ կրակոցներ են հնչել։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Երեկ գիշեր 50 կրակոց է եղել, հիմնականում գիշերներն են կրակում ու անկանոն կրակոցներ են հնչում։ Մենք չենք պատասխանում, չենք կրակում։ Եթե թիրախային կրակեն, մենք անպայման կպատասխանենք։ Այսօր առավոտյան կրակոցներ չեն հնչել»,-ասաց պարոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը, ինչպես եւ հայկականը,  խոստացել էր, որ օլիմպիական խաղերի շրջանում չեն կրակի։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում: